Thursday, 18 06 2026
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է
Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից

Բագրատյանը բոլոր հիմքերն ունի առաջադրվելու. մամուլ

«Առավոտ»-ը խմբագրականում գրում է. «Որքան էլ շատ հարցերում համաձայն չլինեմ Լևոն Զուրաբյանի հետ, ոչ մի վայրկյան չեմ կասկածում՝ այն, ինչում նրան մեղադրում են՝ խարդավանքներ, ՀԱԿ-ի ներսում իշխանության համար պայքար՝ բացարձակ սուտ է: Ինչպես էլ անձնապես վերաբերվեմ Նիկոլ Փաշինյանին, վստահ եմ՝ այն մեղադրանքները, որոնք հնչում են նրա հասցեին՝ առաջադրանք է ստացել քայքայել ՀԱԿ-ը և այլն, իրականության հետ ոչ մի կապ չունեն: Անկախ նրանից, թե ինչպիսի՝ ճիշտ թե սխալ մտքեր է արտահայտում Դավիթ Շահնազարյանը, ես կուզեի նրա մասին ավել-պակաս բաներ գրող երիտասարդների ուշադրությունը հրավիրել մի հանգամանքի վրա. նա եղել է այնպիսի վայրերում և այնպիսի իրավիճակներում, որոնցում այդ երիտասարդները գուցե իրենց այլ կերպ դրսևորեին: Ինչպիսի սխալներ էլ գործած լինի Լևոն Տեր-Պետրոսյանը 2007-ի սեպտեմբերի 21-ից հետո (իմ կարծիքով՝ ինքնին քաղաքականություն վերադառնալն էր սխալ), միևնույն է՝ նա պատմության մեջ կմնա ոչ թե որպես ընդդիմության առաջնորդ, այլ որպես երրորդ հանրապետության առաջին նախագահ, որի իշխանության ժամանակ ազատագրվեց մեր հայրենիքի մի մասը: Բազմիցս գրել եմ, որ մեծ բարեբախտություն էր, որ այն ծանրագույն, շրջանում մեր նախագահը հենց նա էր՝ ոչ փտած կոմունիստ, ոչ էլ արկածախնդիր «դիսիդենտ», Տեր- Պետրոսյանի շնորհիվ մեր պետության նավը, թեև հիմնովին քրքրվելով, անցել է չափազանց նեղ «ջրանցքով»:

Հիմա օրակարգում Հրանտ Բագրատյանի նախագահ առաջադրվելու հարցն է: Եթե նման բան տեղի ունենա, ապա անպայման հակաքարոզչություն է սկսվելու: Ընդ որում, հարվածները հասցվելու են երկու կողմից: Պարզ է, թե ինչպիսին է լինելու իշխանության հակաքարոզչությունը՝ վարչապետ եղած ժամանակ քանդեց երկիրը, հզոր արդյունաբերական պոտենցիալ ունեցող ժողովրդին դարձրեց չարչի, գյուղացուն հանձնեց հողին և այլն: Մի խոսքով՝ լույս աշխարհ կհանվեն կոմունիստական բոլոր առասպելները, որոնք չափազանց հոգեհարազատ են մեր բնակչության զգալի մասին: Բայց քննադատություն է լինելու նաև հակառակ ճամբարից՝ ինչպե՞ս է նա համարձակվել, եթե Տեր-Պետրոսյանը չի առաջադրվում, դրանով նա լեգիտիմացնում է Սերժ Սարգսյանի ռեժիմը, ընտրությունների իմիտացիան և այլն:

Մինչդեռ Բագրատյանը, անկախ նախկինում իր թույլ տված սխալներից, ոչ միայն փայլուն տնտեսագետ է, այլև հստակ գաղափարախոսության կրող, ինչն ասյօր, համաձայնեք, շատ հազվագյուտ երևույթ է: Այս երկու հատկությունների շնորհիվ նրա՝ որպես պատգամավորի կարծիքը կարևորում են թե՛ խորհրդարանական մեծամասնությունը, թե՛ կառավարությունը: Պատճառը շատ պարզ է՝ նա բերում է մասնագիտական փաստարկներ, որոնք հիմնված են որոշակի արժեքային համակարգի վրա: Այնպես որ՝ նա բոլոր հիմքերն ունի առաջադրվելու:

Ասածս այն է, որ չարժե ընդդիմադիր ճամբարում հավելյալ «ռազբորկաներ» բացել և դիմացինին «փչացնելու» գնով փորձել բարձրացնել սեփական հեղինակությունը: «Միասնական թեկնածուն», իհարկե, հեքիաթ է: Բայց փոխադարձ հարգանքը, կարծում եմ, միանգամայն իրատեսական է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում