Աշխարհում առաջին անգամ շվեյցարացի վիրաբույժները կատարել են վիրահատություն, որի ընթացքում միաժամանկ կատարել են 22-ամյա հիվանդի լյարդի փոխպատվաստում և հեռացրել են սրտի մի մասը: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն` վկայակոչելով Ցյուրիխի համալսարանական հիվանդանոցի մամլո ծառայությունը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ վիրահատությանը, որն անցկացվել է աշխարհում առաջին անջամ, մասնակցել է ավելի քան 20 մասնագետ: 10 սմ տրամագծով ուռուցքը հայտնաբերվել էր հիվանդի լյարդում ապրիլին: Բացի լյարդից՝ հիվանդությունը տարածվել էր նաև աջ նախասրտի և հյուսվածքների վրա: 11 ժամ տևողությամբ վիրահատությունն անցկացվել էր սեպտեմբերին: Հիմնական վիրահատության հետ միաժամանակ բժիշկների երկրորդ խումբը իրականացնում է լյարդի փոխպատվաստում:
Վիրաբույժների տեղեկատվության համաձայն` ներկայում աղջիկն իրեն լավ է զգում և ապաքինվում է:
Նշենք, որ լյարդի փոխպատվաստում առաջին անգամ կատարվել է 1963թ., իսկ սրտի փոխպատվաստում` 1967թ.:









































