«Մաքլարեն»-ի ղեկավարությունը հայտարարել է թիմի նոր բոլիդի ներկայացման օրն ու վայրը: «MP4-28» բոլիդը հանրությանը կներկայացվի հունվարի 31-ին անգլիական Սիլվերսթոունում: Այս մասին տեղեկացնում է «Մաքլարեն»-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ գալիք մրցաշրջանում «Մաքլարեն»-ի հիմնական ավտոարշավորդներն են լինելու Ջենսոն Բաթոնն ու Սերխիո Պերեսը: