Իսպանական «Մալագա»-ի տնօրեն Ֆրանսիսկո Ագիլարը մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակիչի վիճակահանության արդյունքները: Հիշեցնենք, որ «Մալագա»-ին բաժին հասավ պորտուգալական «Պորտու»-ն:
«Մենք հանդիպելու ենք Չեմպիոնների Լիգայի ուժեղագույն թիմերից մեկի հետ: Սա այն ակումբը չէ, որի մասին մենք երազում էինք վիճակահանությունից առաջ: Չնայած սրան՝ մենք ներկայանալու ենք խաղին այն նույն հավատով, ինչպես բոլոր հանդիպումներին: Ես հավատում եմ, որ կարող ենք առավելության հասնել ու հաջորդ փուլ դուրս գալ: Դժվար կլինի, բայց կփորձենք»,- ասել է Ագիլարը:






































