«Ուկրաինայի ճգնաժամը և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը տարբեր բաներ են: Պաշտոնական Մոսկվան Ղրիմը բռնակցեց Ռուսաստանին, և դա տեղի է ունեցել միջազգային իրավունքի խախտմամբ», այս մասին գրում է APA գործակալությունը` վկայակոչելով Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ղեկավար Անն Բրասերին:
Բրասերը վերոնշյալ հայտարարությունն արել է՝ պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ ԵԽԽՎ-ն ռուսական պատվիրակությանը Հայաստանի հետ կապված քվեարկությունից զրկելու որոշում չի ընդունում: Նա հավելել է նաև, որ առանց ռուսների խնդրի լուծման ուղիներ չեն գտնի:
«Հիմնական տարբերությունը Ղրիմի`Ռուսաստանին բռնակցման մեջ է: Սակայն դա չի նշանակում, որ Լեռնային Ղարաբաղի դրությունն ընդունելի է»,- եզրակացրել է Բրասերը: