Անցած երեկո Լոնդոնում Ալ Պաչինոն հանրությանն է ներկայացրել Օսկար Ուայլդի «Սալոմե» ողբերգության իր նույնանուն ֆիլմը, որտեղ ինքը մարմնավորել է Իրոդ անունով արքային, հայտնում է spletnik.ru-ն:
Կինեմատոգրաֆի վետերանի նոր աշխատանքը պատմում է բիբլիական Սալոմեի պատմությունը, որը համաձայնում է կատարել «7 վարագույրների պարը» արծաթե սկուտեղի վրա, Հովհաննես Մկրտչի գլխի դիմաց:
Ֆիլմը բաղկացած է վավերագրական նկարահանումներից, հորինվածքից ու իմպրովիզացիայից:
Սալոմեին ֆիլմում մարմնավորում է Ջեսիկա Չեսթեյնը:






















































