Կրեմլում ԵվրԱզԷս-ի և ՀԱՊԿ գագաթնաժողովներից հետո փակ դռների հետևում կայացել է Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը:
Դրանից առաջ Ռուսաստանի նախագահը երկկողմ բանակցություններ է վարել Ղազախստանի և Բելառուսի նախագահների հետ:
ՀԱՊԿ մասնակից պետությունները շարունակում են մնալ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանն ու Տաջիկստանը: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը կազմավորվել է 1992 թ. մայիսի 15-ին՝ ԱՊՀ երկրների կողմից ձևավորված հավաքական անվտանգության պայմանագրի հիման վրա:
ՀԱՊԿ հերթական նստաշրջանը կկայանա մայիսին՝ Բիշքեկում: Կազմակերպության ղեկավարումը չորեքշաբթի օրն անցել է Ղրղզստանին:
Եվրոպական տնտեսական ընկերակցությունը` ԵվրԱզԷսը, միջազգային տնտեսական կազմակերպություն է, որը ստեղծվել է Մաքսային միության և Միասնական տնտեսական գոտու ձևավորման արդյունավետ գործընթացի ծավալման, ինչպես նաև տնտեսության և հումանիտար ոլորտներում ինտեգրման խորացման նպատակով: 2013 թ. Ռուսաստանը կշարունակի ԵվրԱզԷս-ի ղեկավարումը:
Կառույցի հերթական հանդիպումը երկրների ղեկավարների մակարդակով կկայանա հաջորդ տարվա 2-րդ կեսին՝ Մոսկվայում:








































