«Բարսելոնա»-ի պաշտպան Էրիկ Աբիդալը առաջին մարզումն է անցկացրել հիմնական խմբի հետ այն բանից հետո, երբ ենթարկվել էր երիկամի փոխպատվաստման վիրահատության, հայտնում է El Mundo Deportivo-ն:
Հիշեցնենք, որ օրերս մարզիչները Աբիդալին թույլատրել էին վերսկսել մարզումները: Ֆրանսիացու՝ խաղադաշտ վերադառնալը սպասվում է հունվար ամսին:
Հավելենք, որ կիսապաշտպան Անդրես Ինյեստան ու հարձակվող Դավիդ Վիլյան մարզվել են անհատական ծրագրով: Երկու խաղացողներն էլ մարզվել են մարզադահլիճում՝ խաղընկերներից առանձին:






































