«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնը խոսել է եվրագավաթներում անգլիական ակումբների վերջին անհաջողությունների մասին:
«Երբեմն նման իրավիճակներ պատահում են: Չեմ կարծում, որ այս ամենը շարունակական կամ հետանքներ բերող գործընթաց կլինի: Կարծում եմ՝ անգլիական ակումբները միշտ կպայքարեն ամենաբարձր փուլերում հանդես գալու համար:
Իհարկե, վերջին տարիները անգլիական ակումբների համար հիասթափեցնող են եղել, բայց դրանից առաջ մի քանի տարի շարունակ մենք 3 ներկայացուցիչ էինք ունենում կիսաեզրափակչի 4 մասնակիցների մեջ:
Մենք նույնիսկ եզրափակչում մրցեցինք «Չելսի»-ի դեմ, ինչը ցույց է տալիս, որ ԱՊԼ-ն միայն դրականորեն է ազդում թիմերի՝ Չեմպիոնների Լիգայում մրցելույթների վրա»,- ասել է Ֆերգյուսոնը:








































