Իսրայելի պաշտպանության բանակի մամլո ծառայությունը հրապարակել է անցած ուրբաթ Հևրոնում տեղի ունեցած դեպքի տեսագրությունը, որի ժամանակ սպանվել էր խաղալիք ատրճանակով իսրայելցի սահմանապահների վրա հարձակված մի երիտասարդ պաղեստինցի:
Տեսանյութում, որն արված է դեկտեմբերի 15-ին, պարզ երևում է, թե ինչպես է 17-ամյա Մուհամմեդ Սալայմեն մոտենում սահմանապահ ոստիկանության աշխատակցին և կարճ զրույցից հետո հարձակվում նրա վրա՝ գլխին հարված հասցնելով: Նրա մյուս ձեռքում ատրճանակ է։ Այս մասին հաղորդում է NEWSru Israel-ը:
Տղամարդիկ սկսում են միմյանց քաշքշել, սակայն շուտով սահմանապահին օգնության են գալիս ծառայակիցները, նրանցից մեկը, տեսնելով պաղեստինցու ձեռքում ատրճանակ, կրակ է բացում:
Կադրերից պարզ է դառնում, որ Սալայմեի ուղղությամբ մի քանի կրակոց է արձակվում, ինչից հետո նա վերջապես դադարում է կռվել ու փորձում է փախչել, սակայն նրա ստացած վերքերը մահացու են:
Այն մասին, որ հարձակվողի ձեռքին խաղալիք ատրճանակ է եղել, պարզվել է ավելի ուշ:
Հայտնի է դարձել նաև, որ սպանված դեռահասը եղել է այն պաղեստինցու ազգականը, ով 18 տարվա ազատազրկման է ենթարկվել իսրայելցի զինծառայողին սպանելու համար:
Իսրայելցի սահմանապահի վրա հարձակմամբ տղան ցանկացել էր նշել իր ծննդյան 17-րդ տարեդարձը, որը նրա համար վերջինն է դարձել:










































