Վենեսուելական «Յարակուանոս» ակումբի ֆուտբոլիստ Հարվի Մեխիյան սպանվել է բանկի կողոպուտի ժամանակ:
Մեխիյան ցանկանում էր գումար հանել իր հաշվեհամարից (2300 դոլար), երբ նրա վրա են հարձակվել անհայտ հանցագործները: Խաղացողը դիմադրել է՝ կողոպտիչներին հրահրելով 2 կրակոց կատարել որովայնին և ոտքին: Այդ մասին տեղեկացնում է meridiano.com.ve-ն: Բժիշկները մինչև վերջ պայքարել են Մեխիայի կյանքի համար, սակայն չեն կարողացել փրկել:
Նշենք, որ Հարվի Մեխիյան ծնվել է 1980 թվականի մայիսի 2-ին` Կոլումբիայում:










































