Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի ծրագրում Ուկրաինային մատակարարել ծանր սպառազինություն: Այս մասին հայտնում է Ria Novosti-ն:
Նշվում է, որ Կոնգրեսում ելույթի ժամանակ Պորոշենկոն ԱՄՆ-ին դիմել է զենք մատակարարելու խնդրանքով, ինչին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չի պատասխանել:
«Դրանք (Օբամայի հետ պայմանավորվածությունները) չեն ներառում ԱՄՆ-ից մահաբեր զենքի մատակարարում, բայց մենք այն այլ երկրներից ստանալու հնարավորություն ունենք»,- հայտարարել է Պորոշենկոն:







































