Ըստ «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների՝ ՀՀԿ-ի համագումարի ժամանակ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի եղբայրը՝ Նաիրի Սահակյանը, մոտ 20 րոպե առանձնազրույց է ունեցել ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լևոն Սարգսյանի հետ: Համենայնդեպս, Սահակյանները համառորեն տարածում են այդ լուրերը:
Թերթը դիմեց մարզպետ Սարգիս Սահակյանին՝ պարզելու, թե որն է եղել Սերժ Սարգսյանի եղբոր և Նաիրիի զրույցի թեման: «Չկա, տենց զրույց չի եղել, մարդ մարդու հետ զրուցելու իրավունք չունի՞»,- ասաց մարզպետը: Նրանից «Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց, թե հնարավոր է՝ նման զրույցների արդյունքում է Արագածոտնի մարզում մշտապես իր եղբայրը շահում շինարարական մրցույթները, որն անգամ նկատել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Վարչապետը ոչ մեկին ոչ մի բան չի զգուշացրել, իմ եղբայրն էլ ՀՀ քաղաքացի է ու դրա իրավունքն ունի»,- եզրափակեց Սահակյանը:









































