Երեկ՝ ուշ երեկոյան «Հայկական ժամանակ»-ը տեղեկություն ստացավ, որ ՀՀ ոստիկանության Երևանի Կենտրոնի բաժնի քրեական հետախուզության երկու օպերլիազոր է ձերբակալվել, ինչի պատճառով նույն բաժնի տարբեր վարչությունների մոտ 60 աշխատակիցներ՝ որպես բողոքի նշան ազատման դիմումներ են ներկայացրել:
Տեղեկությունները ճշտելու համար թերթի թղթակիցը դիմեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանին: Ձերբակալության փաստը ճշտելու համար Ահարոնյանը խորհուրդ տվեց դիմել Հատուկ քննչական ծառայություն, իսկ ազատման դիմումների մասով տեղեկությունը հերքեց: Այդուհանդերձ, «ՀԺ»-ին հաջողվեց ճշտել ձերբակալվածների անունները՝ Խաչիկ և Արտակ: Իսկ թե ինչու են նրանց ձերբակալել՝ ուշ ժամի պատճառով ճշտել չհաջողվեց:








































