Այն, որ Թուրինի «Յուվենթուս»-ը նոր պաշտպան է որոնում, բոլորին է հայտնի:
Ինչպես տեղեկացնում է Correio da Manhã-ն, թուրինյան թիմի ուշադրության կենտրոնում է «Բենֆիկա»-ի ֆուտբոլիստ Էզեկել Գառայը:
Նշենք, որ Գառայի տրանսֆերը գնահատվում է 30 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ Գառայը նախկինում հանդես է եկել Մադրիդի «Ռեալ»-ի կազմում:








































