Football Italia-ն գրում է, որ Թուրինի «Յուվենթուս»-ի ու Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին պաշտպան Լուսիոն կարող է կարիերան շարունակել «Կրուզեյրո»-ում:
34-ամյա պաշտպանի ամենահավանական տեղափոխության վայրը հենց «Կրուզեյրո»-ն է համարվում: Հիշեցնենք, որ Լուսիոն երեկ դադարեցրել է պայմանագիրը «Յուվե»-ի հետ:
Նշենք, որ թուրինյան թիմի կազմում Լուսիոն ընդամենը չորս պաշտոնական խաղ է անցկացրել:






































