Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի 1-ին տուրում Լոնդոնի «Արսենալ»-ի նկատմամբ առավելության հասնելուց հետո Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն իր կարծիքն է հայտնել դորտմունդյան ակումբի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին:
«Ես խոսեցի Հենրիխի հետ խաղից հետո: Ասացի նրան, որ նրա գոլի կարիքն առանձնապես չունեինք և անհանգստանալու կարիք, պարզապես, չկա:
Դեռ կգան այն ժամանակները, երբ մեզ անհրաժեշտ կլինեն Մխիթարյանի գոլերը: Իսկ Հենրիխն անպայման դեռ բազմաթիվ գոլեր կխփի»,- դորտմունդյան ակումբի Twitter-ի էջը մեջբերում է Կլոպի խոսքերը:







































