Ռուսաստանում ցրտերի հետևանքով զոհվել է 29 մարդ: Այս մասին դեկտեմբերի 18-ին հաղորդել է Ria Novosti գործակալությունը՝ հղում անելով ՌԴ առողջապահության նախարարությանը:
Զոհվածների մեծ մասը Չելյաբինսկի շրջանին է բաժին ընկել, այնտեղ զոհվածների թիվը հասնում է 20 մարդու: Ըստ բաց աղբյուրների տվյալների՝ դեկտեմբերի 18-ին գիշերային նվազագույն ջերմաստիճանը կկազմի -32 աստիճան, իսկ առավելագույնը՝ -22: Սրանք ամենաուժեղ ցրտերը չեն, քանի որ Չուկոտկայում ջերմաստիճանը հասնում է -50-ի, իսկ Կամչատկայի հյուսիսում՝ -40-ի:
Այս շրջանում ցրտահարվել է 322 մարդ, որոնցից 275-ին հոսպիտալացում է պահանջվել: Նրանց մեծ մասը տուժել է վերջին օրերի ընթացքում:










































