Կանադայի պաշտպանության նախարար Փիթեր Մաքքեյը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի զորքերը Լիբիայի գործողություններում գլխավորելու է կանադացի գեներալ Շառլ Բուշարը:
Մինչև վերջերս Բուշարը զբաղեցրել է Հյուսիսային Ամերիկայի աերոտիեզերական ընդհանուր հրամանատարության ղեկավարի տեղակալի պաշտոնը, իսկ հիմա` ՆԱՏՕ-ի միացյալ հրամանատարության ղեկավարի տեղակալն է, որի կենտրոնակայանը Նեապոլում է:
Վերջին ժամերի ընթացքում ռմբակոծության են ենթարկվել Տրիպոլիի արվարձաններում գտնվող ռազմաբազաները, հրետանային համակարգերը: Բաց է թողնվել 16 թևավոր հրթիռ և 153 անգամ ուղղաթիռները հարվածներ են հասցրել նշանակետերին:
Հիշեցնենք, որ ռմբակոծությունները սկսվել են մարտի 19-ին, որին մասնակցում են մեկ տասնյակից ավելի երկրներ` ապահովելու համար ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ընդունած բանաձևի կատարումը, որով սահմանվել էր, որ Լիբիայի օդային տարածքն ամբողջությամբ փակվում է` Քադաֆիի զինված ուժերին թույլ չտալու համար ռմբակոծության ենթարկել ընդդիմության վերահսկողության տակ գտնվող բնակավայրերը:







































