Հայրիկի կողմից կոկաինի օգտագործումը նրա սերունդն ապահովում է կոկաինի հետևանքների նկատմամբ դիմացկունությամբ: Իհարկե, դա վերաբերում է առնետներին և արական սեռի ժառանգներին: Այս մասին հայտնում է pravda.ru-ն:
Փենսիլվանիայի համալսարանի Պերելմանի բժշկական դպրոցի գիտնականներն ու Մասաչուսեթսի ընդհանուր հիվանդանոցի (Massachusetts General Hospital) մասնագետները պարզել են, որ առնետների արական սերունդի վրա թմրանյութը չի ազդել, եթե հայրը կոկաին է օգտագործել:
Հիշեցնենք, որ անցած տարի ԱՄՆ-ի Սկրիպսի ինստիտուտի գիտնականները կենդանիների համար մշակել և փորձարկել էին պատվաստանյութ, որն օգնում է օրգանիզմի իմունային համակարգին կանխել դեղորայքային թունավորումը:









































