Վիճակագրությունը փաստում է, որ զույգերի մոտ 10 տոկոսը բախվում է անպտղության խնդրին: Այդ երևույթի պատճառներից մեկը կենսունակ ձվաբջիջ կամ սերմնահեղուկ արտադրելու օրգանիզմի անկարողությունն է: Բեղմնավորմանը մասնակցող բջիջները կոչվում են գամետներ:
Մարդը կարող է իր վերարտադրողական գործառույթն իրականացնել միջինը 15-45 տարեկանում: Սակայն բջիջները, որոնք համարվում են գամետների նախորդներ, ինչպես նաև նյութ, որից գամետներն առաջանում են, մարդու օրգանիզմում սկսում են ձևավորվել դեռևս այն ժամանակ, երբ այն սաղմնային վիճակում է: Այս մասին հայտնում է odnoy-strokoy.ru պորտալը:
Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականներին հաջողվել է հետևել, թե ինչպես են վաղ սեռային բջիջները զարգանում մարդկային սաղմում (6-12 շաբաթական):
Հետազոտության համար կիրառվել են այն սաղմերը, որոնք մնացել են արհեստական վիժումներից հետո: Ինչպես պարզվել է՝ սաղմի սեռային բջիջներն այնպիսին չեն, ինչպիսին գիտնականներն աճեցնում են ցողունային բջիջներից: Այժմ արդեն հնարավորություն կա համեմատելու այդ տարբերություններն ու պարզելու դրանց պատճառը, որպեսզի ապագայում փորձանոթներում աճեցվեն սեռական նորմալ բջիջներ:









































