«www.1in.am» կայքում «Ի՞նչ են անում ոստիկանները» վերտառությամբ հրապարակվել է տեսանյութ, որում քաղաքացիական հագուստով ինչ-որ անձ նստում է Ճանապարհային ոստիկանության պարեկային ավտոմոբիլի մեջ:
Վերը նշվածի վերաբերյալ պարզաբանվում է, որ ոչ «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքով, ոչ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքով և ոչ էլ որևէ այլ իրավական ակտով արգելված չէ ոստիկանի կողմից ծառայողական պարեկային ավտոմոբիլի մեջ այլ անձանց նստել թույլատրելը:
Բացի այդ, անհրաժեշտ է նշել, որ տեսանյութում առկա իրավիճակը պայմանավորված է իրավախախտում կատարած անձին իր կողմից կատարած իրավախախտման տեսագրությունը ցույց տալու անհրաժեշտությամբ:








































