Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Անդրես Ինյեստան մեկնաբանել է թիմի մեկնարկն ընթացիկ մրցաշրջանում և հայտարարել, որ «կապտանռնագույններ»-ի առաջատարներ Լիոնել Մեսսին և Նեյմարը զարմանալի ֆուտբոլիստներ են: Հիշեցնենք` «Բարսելոնա»-ն երեք հաղթանակ է տարել մրցաշրջանի մեկնարկային երեք հանդիպումներում:
«Նեյմարն ու Մեսսին երկու տաղանդավոր ֆուտբոլիստներ են, ում հետ պետք է մրցակցել: Մեր թիմում շատ են բարձրակարգ խաղացողները: Առջևում դեռ բազմաթիվ խաղեր ունենք և թիմին, որը հավակնում է չեմպիոնության, պետք կգան բոլոր ֆուտբոլիստները:
Յուրաքանչյուր մրցաշրջան տարբերվում է նախորդից: Բացի այդ, մենք նոր մարզիչ ունենք, նոր ֆուտբոլիստներ, նոր բաներ ենք սովորում, որոնք փորձում ենք իրագործել խաղադաշտում»,- Goal-ը մեջբերում է Ինյեստայի խոսքերը:








































