Կատալոնիայի կառավարության նախագահ Արթուր Մասը մեծ հույսեր է կապում Շոտլանդիայի հանրաքվեի հետ՝ ընդգծելով, որ դրա ելքից է կախված նաև իսպանական ինքնավար մարզի հանրաքվեի ճակատագիրը, որը տեղի իշխանությունները մտադիր են անցկացնել այս տարվա նոյեմբերի 9-ին: Այս մասին նա հայտարարել է France-Press գործակալությանը տված հարցազրույցում:
«Դա շատ կարևոր է, քանի որ եթե Շոտլանդիայի նման երկիրն իրավունք ունի որոշել իր ապագան, դա արդարացի կլինի նաև Կատալոնիայի համար»,- ասել է նա:
«Ես միանգամայն վստահ եմ, որ եվրոպացի առաջնորդները կաջակցեն Շոտլանդիայի հանրաքվեի ցանկացած ելք»,- հավելել է նա:









































