Apple-ը ներկայացրել է Apple Watch էլեկտրոնիկային առնչվող իր առաջին գաջեթը: Սարքավորումը պատրաստված է մետաղից և ունի շափյուղե էկրան`տարբեր սենսորներով, գրում է Hitech.vesti.ru-ն:

Սարքավորման էկրանն ուղղանկյուն է: Կլոր են միայն ինտերֆեյսի տարրերը, ինչպես նաև սարքավորման աջ անկյունում գտնվող սակավառակը` նախատեսված կառավարման համար և Apple կոչվող «թվատախտակը»:

Դրան սեղմելով կարելի է տնային էկրան վերադառնալ, երկար սեղմումն ակտիվացնում է Siri ձայնային օգնականին, իսկ պտտելիս տեղափոխվում են ինտերֆեյսի տարրերը:

Սարքավորումը լիցքավորվում է անլար:











































