Ինքնագլոր և հեծանիվ վարող կարմիր թիկնոցով և կարմիր շրջանակով ակնոց կրող Դուոդուո անունով շունն իր ընդունակությունների շնորհիվ մեծ ժողովրդականություն է ստացել ողջ Չինաստանում: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Յունան նահանգի Կունմին քաղաքի բնակիչն իր չորքոտանի բարեկամի մոտ արտասովոր տաղանդ է հայտնաբերել, երբ Դուոդուոն 5 ամսական էր: Օրեցօր չինացին բարդացրել է իր շան վարժանքները:
«Սկզբում նա սովորել է գնդակի վրա կանգնել, իհարկե, մի քանի վայրկյան: Սակայն մի քանի օր անց արդեն նա կարողացել է գնդակի վրա մեկ ժամից ավելի կանգնել և շարժվել»: Բոլորը թերահավատորեն էին մոտենում շանը հեծանիվ վարել սովորեցնելու նրա ջանքերին:
Չինացին մտածում է իր կենդանու համար նոր, ավելի բարդ հանձնարարությունների մասին: Դեռևս շունը մասնակցում է միայն փողոցային ներկայացումների, սակայն նրա խաղացանկը շարունակում է ընդլայնվել: Չինացին հույս ունի իր կենդանու հետ հադես գալ պրոֆեսիոնալ բեմում, շրջագայել ողջ Չինաստանում, ինչու չէ՝ նաև աշխարհում:









































