ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման մերժել է կոնգրեսի պալատի ներկայացուցիչների խոսնակ Ջոն Բեյների առաջարկը` զիջումների գնալ`«ճեղքվածքը» կանխելու համար, հաղորդում է Gazeta-ն` վկայակոչելով Assօciated Press-ին:
Շաբաթ օրը հայտնի դարձավ, որ Բեյները համաձայնել է միլիոնատերերի համար հարկերի բարձրացմանը`պայմանով, որ Օբաման կկրճատի մի շարք սոցիալական ծրագրերի ծախսերը:
Ներկայումս դեմոկրատները և հանրապետականները ուսումնասիրում են «ճեղքվածքից» խուսափելու, բյուջեի կրճատման և 2013թ. բոլոր քաղաքացիների համար հարկերի բարձրացման հարցերը:











































