ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բեյները համաձայնել է բարձրացնել միլիոնատերերի հարկերը, եթե նախագահ Օբաման կրճատի մի շարք սոցիալական ծրագրեր՝ հաղորդում է Politico կայքը՝ հղում կատարելով անանուն աղբյուրին:
Դեմոկրատներն ու հանրապետականները ներկայում ուսումնասիրում են ֆիսկալային անդունդից խուսափելու հարցը:
Սպիտակ տունն ու հանրապետականները չէին կարողացել համաձայնության գալ բյուջետային ճգնաժամի հարցում:
Հարկերի բարձրացումը պետք է մեխանիկորեն կատարվի, քանի որ 2013-ին կսպառվեն հարկային արտոնությունները, որոնք ներդրվել էին դեռ նախագահ Ջորջ Բուշ Կրտսերի օրոք: Օբաման հանդես է գալիս միջին խավի համար դրանց երկարաձգման օգտին:
Կոնգրեսի ընդդիմությունը, իր հերթին, պնդում է, որ տնտեսության աճի դանդաղ տեմպի պայմաններում հարկային արտոնությունները պետք է տարածվեն նաև հարուստների վրա, որոնք այդ կերպ հնարավորություն կունենան ստեղծել ավելի շատ աշխատատեղեր, ինչը կօգնի լուծել գոյություն ունեցող գործազրկության հարցը:









































