Անհայտ անձանց խմբավորումը հրետանային ռմբակոծություն է կատարել Պակիստանի հյուսիսի օդանավակայաններից մեկում։
Միջադեպի հանգամանքները հայտնի չեն։ Փեշավար քաղաքի օդանավակայանում կատարված հրաձգությունից զոհվել են երկուսից հինգ մարդ, կան երկու տասնյակից ավելի վիրավորներ։
Տեղական պաշտոնյաներից մեկի խոսքերով՝ հատուկ նշանակության զորքերի կողմից պատասխան կրակ է բացվել՝ ինքնապաշտպանության համար։ Ներկայումս օդանավակայանի մուտքերը բարիկադավորված են, հաղորդում է ВВС-ն։
Արձակվել է հինգ հրթիռ, մի քանիսն ընկել են ամնիջապես օդանավակայանի շենքի վրա, մնացածը շենքի մոտ։ Սակայն հայտնի չէ՝ որտեղից են արձակվել։ Հաղորդում են տեղական ԶԼՄ-ները։
Նոյեմբերի 2-ին երկրի Բելուջիստան նահանգում տեղի է ունեցել միջադեպ. բենզինի ժամանակավոր վաճառակետում կրակահերթի և պայթյունի հետևանքով զոհվել է 18 մարդ, որոնց թվում 8 կին և 2 երեխա։









































