Եգիպտոսի իշխանություններին աջակից «Մուսուլման եղբայրներ» շարժումը խախտումներ է կատարում շաբաթ օրը տեղի ունեցող` նոր սահմանադրության նախագծի վերաբերյալ հանրաքվեի ընթացքում: Այս մասին հաղորդում է Interfax-ը` վկայակոչելով գլխավոր ընդդիմադիր կուսակցության` «Ազգային փրկության ճակատի» հայտարարությունը:
«Մենք անհանգստացած ենք հանրաքվեի ընթացքում տեղի ունեցող բազմաթիվ խախտումների պատճառով»,- ասված է հայտարարության մեջ:
Ընդդիմությունը ենթադրում է, որ «ամեն բան ցույց է տալիս, որ խախտումներն իրականացնում են հենց «Մուսուլման եղբայրները»:
Այսօր Եգիպտոսում տեղի է ունենում երկրի նոր սահմանադրության վերաբերյալ առաջին հանրաքվեն:
Ընտրատարածքները, ինչպես սպասվում է, կփակվեն 21:00-ին:







































