«Ֆորմուլա-1»-ի յոթակի չեմպիոն գերմանացի ավտոարշավորդ Միխայել Շումախերը հայտնել է, որ նախատեսում է վեցերորդ անգամ Ազգերի գավաթի խաղարկության հաղթող դառնալ: Այն այս տարի անցկացվում է Բանգկոկում:
«Մենք միշտ ուրախ են մասնակցելու այս մրցաշարին: Անհամբեր սպասում եմ մեր ունակությունները ցուցադրելու հնարավորությանը: Ակնհայտ է, որ մենք Սեբաստիան Ֆետելի հետ Թաիլանդ ենք ժամանել վեցերորդ անգամ Ազգերի գավաթակիր դառնալու նպատակով:
Այս անգամ մեզ լուրջ մրցակցություն է սպասվում: Հեշտ չի լինի»,- Շումախերին մեջբերում է մրցաշարի մամլո ծառայությունը:
Հիշեցնենք, որ Գերմանիայի հավաքականի կազմում է նաև «Ֆորմուլա-1»-ի գործող 3-ակի չեմպիոն Սեբաստիան Ֆետելը, ով հանդես է գալիս «Ռեդ Բուլ»-ի կազմում: