Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր կարծիքն է հայտնել թիմի ցուցադրած խաղի վերաբերյալ` «Եվրո-2016»-ի ընտրական մրցաշարի առաջին հանդիպմանը:
Հիշեցնենք` արտագնա խաղում Հայաստանի ազգային թիմը 1:2 հաշվով զիջեց Դանիայի հավաքականին:
«Կասեմ, որ դժգոհ եմ արդյունքից: Մենք պարտվեցինք 1:2 հաշվով, բայց կարող էինք հաղթանակ տանել կամ գոնե ոչ-ոքի ավարտել հանդիպումը:Բայց այդպիսին է ֆուտբոլը: Իմ գոլից հետո խաղն ավելի բաց ընթացավ և մենք շանսեր ունեինք: Բայց ստացվեց այնպես, որ Դանիայի հավաքականը երկու գնդակ խփեց»,- ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը մեջբերում է Մխիթարյանի խոսքերը:








































