Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հերթական անգամ պատասխանել է լրագրողների հարցերին, թե ինչու ակումբը խոշոր գնումներ չի կատարում:
«Խոշոր գնումն ո՞վ է: Կամ որքա՞ն: Ժերվինի տրանսֆերն 8 մլն ֆունտ արժեր: Նա լավ ֆուտբոլիստ է, բայց ես չեմ ցանկանում անհատական գնահատականներ տալ: Շամախը, ձեր կարծիքով, խոշո՞ր գնում է: Նա ազատ գործակալ էր: Սկիլաչիի իրավունքները գրեթե անվճար ենք ձեռք բերել:
Դուք չեք կարող ասել, թե մեր թիմում լավ ֆուտբոլիստներ չեն ընդգրկված: Մի մոռացեք, որ մենք «Մանչեսթեր Սիթի»-ի, «Մանչեսթեր Յունայթեդ»-ի, «Չելսի»-ի ճնշման տակ ենք: Այդ թիմերը 3 անգամ ավել են վարձատրում իրենց ֆուտբոլիստներին, քան մենք կարող ենք մեզ թույլ տալ:
Այնուամենայնիվ, չեմ կարող հասկանալ, թե ի՞նչ է նշանակում խոշոր գնում: Հունվարին կգնենք Մեսսիի տրանսֆերը և կզարմացնենք ձեզ»,- Goal. com-ը մեջբերում Վենգերի խոսքերը:










































