Իսպանական «Ռեալ Մադրիդ»-ի կիսապաշտան Տոնի Կրոսը խոսել է «արքայական ակումբ» տեղափոխության և Քրիշտիանու Ռոնալդուի հետ հարևաններ լինելու մասին մասին.
« «Ռեալ»-ն ու «Բավարիա»-ն աշխարհի լավագուն ակումբներից են: Ես ուրախ եմ, որ հնարավորություն եմ ունեցել խաղալ երկու ակումբներում էլ: Սակայն իմ կարծիքով «Ռեալ»-ը մեկ աստիճան ավելի բարձր է: Իմ շնորհանդեսին «Սանտիագո Բեռնաբեու»-ում հավաքվել էին 20000 երկրպագու: Դա անհավանական է, քանի որ այդ ժամանակ ես նույնսիկ մեկ րոպե չէի խաղացել սերուցքային մարզաշապիկով:
Այո, Ռոնալդուն բավական մոտ է ապրում: Սակայն ես այստեղ եմ մոտ մեկ ամիս և տեղափոխվելուցս հետո միանգամից սկսվել են պաշտոնական հանդիպումներն ու մարզումները: Դեռևս անձնական կյանքի մասին մտածել չի լինում»-Կրոսի խոսքերը մեջբերում է Bild-ը:






































