ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերն անհանգստացած է դեկտեմբերի 13-ին տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ: Հարավամերիկյան Գավաթի խաղարկության եզրափակիչի շրջանակներում կայացած Բրազիլիայի «Սան-Պաուլու»-ի և Արգենտինայի «Տիգրե»-ի միջև խաղը դադարեցվել է` երկու թիմերի ֆուտբոլիստների կոնֆլիկտի պատճառով:
Ընդմիջմանը հյուրերի հանդերձարան ներխուժել են մարզադաշտի անվտանգության աշխատակիցները և դաժան ծեծի ենթարկել «Տիգրե»-ի ֆուտբոլիստներին և մարզիչներին:
«Այս միջադեպը նախազգուշացում է աշխարհի առաջնության կազմակերպիչների համար»,- Բլատերին մեջբերում են լրատվամիջոցները: Հիշեցնենք, որ 2014 թվականի աշխարհի առաջնությունն ընդունող քաղաքներից մեկը Սան-Պաուլուն է:



































