Հրապարակվել են նոր մանրամասներ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի և «Ռեալ»-ի` Անխել դի Մարիայի տրանսֆերային գործարքի վերաբերյալ:
The Teдegraph-ը հայտնում է, որ «կարմիր սատանաներ»-ը «արքայական ակումբ»-ին ևս 4 մլն ֆունտ կվճարեն, եթե արգենտինացի ֆուտբոլիստը «Ոսկե գնդակ» ստանա: Հարկ է նշել, որ դի Մարիայի տեղափոխության դիմաց մանչեսթերյան ակումբը 59.7 մլն ֆունտ է վճարել, ինչը ռեկորդային գումար է Անգլիայի Պրեմիեր Լիգայի համար:
Հիշեցնենք`դի Մարիան «Ռեալ»-ից «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել օգոստոսի 26-ին: Անգլիական ակումբի հետ ֆուտբոլիստը 5-ամյա պայմանագիր է ստորագրել:









































