«Սուոնսի»-ի հարձակվող Միչուի արդյունավետ խաղը գարվել է բազմաթիվ ակումբների ղեկավարների ուշադրությունը: Dailymail-ը տեղեկացնում է, որ հարձակվողի ծառայություններով հետաքրքրվում են Դոնեցկի «Շախտյոր»-ն ու Մախաչկալայի «Անժի»-ն:
26-ամյա հարձակվողը Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում արդեն 12 գոլ է հեղինակել: Մինչուն անգլիական ակումբ է տեղափոխվել 2012թ. ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ՝ «Ռայո Վալեկանո»-ից: Իսպանական ակումբն այդ տրանսֆերի վաճառքից ստացել է 2.2 մլն եվրո:
Հարձակվողը հայտարարեց, որ երջանիկ է իր ներկայիս ակումբի կազմում և չի պատրաստվում փոխել ակումբային գրանցումը:










































