Երգչուհի Բրիթնի Սփիրսը Facebook-յան իր էջում տեղադրել է լուսանկար՝ հետևյալ մեկնաբանությամբ. «Այսօր ստուդիայում, ուռռա» (Studio today! Yay!):
Արևմտյան որոշ ԶԼՄ-ներ ենթադրություն էին հայտնել, թե Սփիրսը սկսել է աշխատանքը իր 9-րդ ալբոմի վրա:
«Թվում է՝ Սփիրսը արդեն աշխատում է նոր նյութի վրա՝ երկրպագուներին ուրախացնելով լուսանկարով, որտեղ նա կանգնած է միկրոֆոնի դիմաց»,- գրում է Music News պորտալը:
«Ստուդիայում աշխատանքը սկսվել է հենց ժամանակին, որպեսզի նոր ձայնագրություններով նշվի 2015թ. փետրվարին Planet Hollywood հյուրանոցում համերգաշարը»,- հայտնում է MTV-ն:
Սփիրսի վերջին՝ Britney Jean ալբոմը ներկայացվել է 2013թ. նոյեմբերին: Աշխարհում վաճառվել է ալբոմի 500 հազար օրինակ:










































