Ինչպես տեղեկացնում է բրիտանական հեղինակավոր The Daily Mail կայքը, լոնդոնյան «Տոտենհեմ»-ի ֆուտբոլիստներ Սքոթ Պարկերն ու Բենոյիթ Ասոու-Էկոտոն թիմի հետ առաջին մարզումն են անցկացրել՝ Անգլիայի Պրեմիեր Լիգայի շրջանակներում կայանալիք «Տոտենհեմ» – «Սուոնսի» խաղին պատրաստվելու համար:
Լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Անդրե-Վիլաշ Բոաշը հայտարարել է, որ այս շաբաթավերջին Պարկերը, որը երկար ժամանակ բացակայում էր վնասվածքի պատճառով, պատրաստ կլինի մասնակցել թիմի խաղին՝ բայց և այնպես ակնարկելով, որ ավելի հավանական է՝ նա լինի պահեստայինների շարքում, քան մեկնարկային 11 ֆուտբոլիստների:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Գարեթ Բեյլը կսկսի մարզումները վաղը, սակայն հազիվ թե կարողանա մասնակցել առաջիկա խաղին: Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը ծնկատակի ջլի վնասվածք ունի:








































