Մադրիդի «Ատլետիկո»-ի և Կոլումբիայի ազգային հավաքականի հարձակվող Ռադամել Ֆալկաոն կարող է բաց թողնել Լա Լիգայի 16-րդ տուրում կայանալիք կատալոնական «Բարսելոնա»-ի դեմ խաղը:
Իսպանական ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ ֆուտբոլիստը մկանային վնասվածք ունի: Հինգշաբթի օրը Ֆալկաոն բաց է թողել մադրիդյան ակումբի մարզումը:
Հիշեցնենք, որ Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Ֆալկաոն մասնակցել է 14 հանդիպման ու 16 գոլ հեղինակել:





































