Գիտնականները Էբոլա տենդի դեմ Johnson & Johnson ընկերության կողմից ստեղծված պատվաստանյութի թեստավորում են անցկացնում, որպեսզի սկսեն մարդկանց վրա կլինիկական փորձարկումները 2015-ի սկզբին: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Պատվաստանյութը մշակվել է դանիական Bavarian Nordic ընկերության տեխնոլոգիաներով: Ավելի վաղ ընկերությունը հայտարարել էր, որ մարդկանց վրա փորձարկումները կսկսվեն 2015-ի վերջից կամ 2016-ի սկզբից ոչ շուտ: Կլինիկական փորձարկումների անցկացման վայրն ու փորձարկման ենթարկվողների թիվը դեռևս որոշված չէ:
Այս շաբաթ պետք է սկսվեն GlaxoSmithKline ընկերության և Ալերգիայի և ինֆեկցիոն հիվանդությունների ամերիկյան ազգային ինստիտուտի կողմից մշակված պատվաստանյութի փորձարկումները: Այն կփորձարկվի 20 կամավորների վրա՝ պարզելու, թե պատվաստանյութի կիրառմամբ ինչպես է նրանց իմունային համակարգն արձագանքում վիրուսին:










































