Գերմանիայի հավաքականի հարձակվող Մարիո Գոմեսը մեկնաբանել է Արգենտինայի ազգային թիմի դեմ ընկերական հանդիպումը: Հիշեցնենք` գերմանացիները պարտություն կրեցին 4:2 հաշվով:
«Ինձ համար շատ հաճելի էր կրկին խաղադաշտ դուրս գալ ազգային թիմի կազմում: Դա միշտ էլ մեծ պատիվ է, և ես շատ մոտիվացված էի: Երկրպագուները խաղադաշտում տեսան մրցակցող երկու հավասարազոր թիմեր: Մենք երկու գոլ հեղինակեցինք, բայց կարող էինք ավելի շատ խփել:
Ֆուտբոլում միշտ պետք է առաջ շարժվել: Կփորձեմ որքան հանրավոր է շատ խաղալ ազգային հավաքականի կազմում»,- Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը մեջբերում է Գոմեսի խոսքերը:






































