«Радио Спорт»-ի գլխավոր խմբագիր, «НТВ-Плюс»-ի ֆուտբոլային մեկնաբան Նոբել Առուստամյանը Eurosport-ի հետ զրույցում ասել է, որ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ժամանակին կարող էր տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»:
«Նախորդ մրցաշրջանից Մինո Ռայոլան (խմբ.- ֆուտբոլային հանրահայտ գործակալ) աշխատում է Մխիթարյանի հետ: Մխիթարյանը «Ռեալ» տեղափոխվելու տարբերակ ուներ, քանի որ Ռայոլան գերազանց հարաբերություններ ունի Անչելոտիի հետ:
Այդ ժամանակ Անչելոտին նոր էր գլխավորել «Ռեալ»-ը և տրանսֆերներ իրականացնելու ազատություն ուներ:
Մխիթարյանի տեղափոխությունը «Ռեալ» հնարավոր էր կազմակերպել, բայց Ռայոլան ու Հենրիխը որոշեցին, որ հաջորդ քայլը լինելու է Դորտմունդը, որից հետո միայն Մադրիդ, Մանչեսթեր կամ Թուրին»,- հայտարարել է Առուստամյանը:








































