Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Տոնի Կրոսը, ով ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Բավարիա»-ից «արքայական ակումբ» է տեղափոխվել, կարող էր կարիերան շարունակել «Բարսելոնա»-ում:
Marca-ն հայտնում է, որ կատալոնացիները բանակցել են Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստի հետ և վերջինս ցանկություն է հայտնել «Բարսելոնա» տեղափոխվել: Սակայն բանակցությունների ընթացքում կատալոնական ակումբի մարզիչներից մեկը համաձայնեցրել է ղեկավարներին չստորագրել պայմանագիր 24-ամյա ֆուտբոլիստի հետ:
Հիշեցնենք` «Ռեալ»-ը շուրջ 30 մլն եվրո է վճարել Կրոսի տրանսֆերի դիմաց` ստորագրելով նրա հետ 6–ամյա պայմանագիր:








































