Monday, 13 05 2024
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին
20:10
Ղազախստանի նախկին նախարարը կնոջը սպանելու համար դատապարտվել է 24 տարվա ազատազրկման
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Բագրատ Սրբազանը ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցում
Վայոց ձորում վայրի կենդանիների պատճառով գյուղերին հասցված վնասը մեղմելու նպատակով ծրագիր կիրականցվի
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն
Լիսկայից կբռնագանձվի Երևանում 5 անշարժ գույք, այդ թվում՝ առանձնատունը, 3 ավտոմեքենա և 9 մլրդ դրամ
Վարչապետին է ներկայացվել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
19:20
Քենիայում ջրհեղեղների հետևանքով մահացածների թիվը գերազանցում է 270-ը
Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Դոմբրովսկիսը Հայաստանում կմասնակցի ՎԶԵԲ տարեկան հանդիպմանը

Freedom House. ԱՊՀ-ի երկրներում կոռուպցիայի դեմ պայքարի լուրջ նախանշաններ չեն նկատվում

Միջազգային փորձագետների գնահատականներով, ԱՊՀ-ի երկրներում կոռուպցիայի դեմ պայքարի լուրջ նախանշաններ չեն նկատվում, ավելին` քաղաքական համակարգը աշխատում է ոչ թե այն արմատախիլ անելու, այլ` ամրապնդելու ուղղությամբ: Համենայն դեպս, այդ է պնդում միջազգային հեղինակավոր Freedom House իրավապաշտպան կազմակերպության վերջին զեկույցը` «Կոռուպցիան նախկին Խորհրդային Միության երկրներում եւ Եվրամիության անդամ նոր պետություններում» թեմայով։

«Այս զեկույցում մենք դիտարկել ենք կոռուպցիայի հետ կապված խնդիրները ԱՊՀ-ի երկրներում եւ համեմատել դրանք Արեւելյան եւ Կենտրոնական Եվրոպայում ստեղծված իրավիճակի հետ», – «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասում է զեկույցի հեղինակ, Freedom House-ի` հետազոտությունների գծով տնօրեն Քրիս Ուոքերը եւ մանրամասնում. – «Ուսումնասիրության արդյունքում մենք եկանք եզրակացության, որ ԱՊՀ-ի երկրները վիթխարի խնդիրներ ունեն այս ոլորտում. այնտեղ, կարելի է ասել քաղաքական համակարգը տրամադրված է կոռուպցիայի սատարմանը»։

Անկախ իրավապաշտպան կազմակերպության փորձագետը փաստում է, որ կոռուպցիոն երեւոյթներ կարելի է գտնել աշխարհի ցանկացած անկյունում: «Պաշտոնական հաղորդագրությունների համաձայն, այն բավական մեծ խնդիր է նաեւ Չեխիայում», – ընդգծում է Քրիս Ուոքերը` հավելելով. – «Այնտեղ, սակայն, կան ազատ լրատվամիջոցներ, որոնք լուրջ հետաքննություններ են անցկացնում, փաստեր են հայտնաբերում, այդ թվում` բարձրաստիճան պաշտոնյաների վերաբերյալ։ Մյուս կողմից, դատական համակարգը, չնայած առկա թերություններին, կատարելագործվում է. երիտասարդ դատավորներ են ի հայտ գալիս, որոնք աղմկահարույց գործեր են քննում եւ որոշումներ կայացնում` առանց իշխանության այս կամ այն թեւին ենթարկվելու։ Մինչդեռ նախկին Խորհրդային Միության երկրներում դատավորները ծառայում են որպես գործիք` գործադիր իշխանության չարաշահումների համակարգը պահպանելու, եւ ոչ թե դրա դեմ պայքարելու համար»։

«Իսկ ի՞նչ եք կարծում` նախկին Խորհրդային Միության երկրների եւ Արեւելյան Եվրոպայի միջեւ առկա այս տարբերությունները ժամանակի ընթացքում կկրճատվե՞ն, թե՞ է’լ ավելի կխորանան», – այս հարցին անկախ փորձագետը պատասխանել է. – «Դժվար է կանխատեսումներ անել։ Սակայն կարելի է պնդել, որ Եվրամիության չափանիշներին ու նորմերին համապատասխանելու` նոր անդամների նկրտումները նրանց իշխանություններին խթանում են շարունակել սկսված բարեփոխումները։ Մինչդեռ ԱՊՀ-ի երկրներում անգամ տեսանելի նախանշաններ չկան, որ քաղաքական իշխանությունը կամ քաղաքացիական հասարակությունը ուզում է, կամ կարող է այդպիսի հիմք ստեղծել»։

«Նորմալ քաղաքական միջավայրում քաղաքացիական հասարակությունն ու լրատվամիջոցները առանցքային դեր են խաղում կոռուպցիայի դեմ պայքարում։ Մինչդեռ ետխորհրդային պետությունների մեծ մասում դրանք անգործության են մատնված», – ասել է Freedom House-ի` հետազոտությունների գծով տնօրենը եւ ընդգծել. – «Քաղաքական իշխանությունը, պետական կառույցները ուժասպառության են հասցրել այդ ինստիտուտները, ինչը վատ է ե’ւ ողջ հասարակության, ե’ւ առանձին քաղաքացու համար»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում