Ինչպես տեղեկացնում է իսպանական հեղինակավոր Marca-ն, «Դալյան Աերբին»-ի կիսապաշտպան Սեյդու Կեյտան մարզվում է կատալոնական «Բարսելոնա»-ի մարզաբազայում:
Մալիի ազգային հավաքականի ֆուտբոլիստը մարզվում է իր նախկին թիմի մարզաբազայում՝ Աֆրիկայի գավաթի խաղարկության նախաշեմին ֆիզիկական լավ պատրաստություն ձեռք բերելու համար:
Հիշեցնենք, որ Աֆրիկայի գավաթի խաղարկությունը մեկնարկելու է հունվարի 19-ին և ավարտվելու՝ փետրվարի 10-ին:








































