Իսպանիայի գավաթի խաղարկության շրջանակներում «Խետաֆե»-ի դեմ խաղից հետո Մադրիդի «Աթլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն նշել է, որ իր սաները լավ արդյունք են գրանցել: Այդ մասին են հայտնել իսպանական լրատվամիջոցները:
Մայրաքաղաքի թիմը խաղում էր սեփական հարկի տակ և 3 անպատասխան գոլ է խփել մրցակցի դարպասին:
«Պետք է ասեմ, որ հաջորդ փուլ անցնելու հարցը դեռևս լուծված չէ: Շատ եմ հարգում այս մրցաշարը, և պատասխան հանդիպմանը պետք է նմանատիպ խաղ ցուցադրենք: Սակայն պետք չէ մոռանալ, որ խաղի մեկնարկին «Խետաֆե»-ն նույնպես հիանալի խաղ ցուցադրեց: Երկրորդ խաղակեսում մենք շտկեցինք իրավիճակը և կարևոր հաղթանակ գրանցեցինք»,- հայտարարել է արգենտինացի մասնագետը:




































