Իսպանացի հարձակվող Ֆերնանդո Տորեսը մոտ օրերս «Չելսի»-ից կտեղափոխվի «Միլան»:
Լոնդոնյան ակումբը թույլատրել է ֆուտբոլիստին մեկնել Իտալիա և բուժզննում անցնել «Միլան»-ում: Տորեսը Միլան կժամանի օգոստոսի 30-ին:
Իտալական ակումբը «Չելսի»-ի հետ համաձայնեցրել է տրանսֆերի մանրամասները: Ֆուտբոլիստը «Միլան» կտեղափոխվի անվճար: Տորեսի հետ նաև քննարկվել է անձնական պայմանագրի կետերը: Իսպանացին «Միլան»-ի հետ կկնքի 2 տարվա պայմանագիր:




































