Ամերիկյան Amazon առցանց խանութը գնում է տեսախաղերի հեռարձակման Twitch ծառայությունը 970 մլն դոլարով: Այս մասին գրում է BBC-ն:
Twitch-ն օգտատերերին թույլ է տալիս ներբեռնել և անվճար դիտել գեյմփլեյ տեսահոլովակներ, որոնք կարելի է ստեղծել անհատական համակարգիչներում:
Դրա միջոցով խաղի ժամանակ կարելի է նաև միմյանց հաղորդագրություններ հղել:








































