Լրագրող Ջեյմս Ֆոուլիին ենթադրյալ սպանողի հայրը եղել է «Ալ-Քաիդա» խմբավորման նախկին առաջնորդ Ուսամա բեն Լադենի «զինակիցը»: Այս մասին գրում է The Daily Mail-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բրիտանիայի MI5 և MI6 հատուկծառայությունները պարզել են Ֆոուլիին սպանողի ինքնությունը. նա բրիտանական ծագումով 23-ամյա ահաբեկիչ Աբդել-Մաջիդ Աբդել Բարին է՝ հայտնի որպես Ջիհադի Ջոն:
Թերթի տեղեկացմամբ՝ Բարիի հայրը Ադել Աբդել Բարին է, որը մեղադրվում է 1998թ. Քենիայում և Տանզանիայում ԱՄՆ դեսպանատների պայթյուններին մասնակցության համար: Ահաբեկչությունների զոհ է դարձել 224 մարդ: Ներկայումս Ջիհադի Ջոնի հայրը, որին բրիտանական իշխանությունները հանձնել են ԱՄՆ-ին, Նյու Յորքում սպասում է դատին: Նրան ցմահ ազատազրկում է սպասվում:









































